05.10.2018|
22:26
Հոկտեմբերի 2-ից հետո ԲՀԿ-ի եռօրյա լռությունը երեկ խրոխտ խախտեց Գագիկ Ծառուկյանը, որ, կարծես, կարճատև պատմական այցով Հայաստան է վերադարձել: Տրամաբանական կլիներ, որ սեփական հեռուստաալիքով հարցազրույցում նա նախ պատասխաներ մեկ հարցի` ինչու՞ ու ինչպե՞ս ԲՀԿ-ն միացավ ու քվեարկեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի փոփոխության նախագծին, հետո անցներ մյուս հարցերին: